Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հետաքրքիր է

Հետաքրքիր է
27.06.2024 | 15:44

Բաբելոնի 8 դարպասներից ամենամեծը՝ Իշտարի դարպասները, կառուցվել են մոտավորապես 2500 տարի առաջ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II-ի օրոք։

Այս դարպասները կիսաշրջանաձև կամար էր՝ սահմանափակված հսկայական պատերով, որոնք ձգվում էին Արարողությունների փողոցի երկայնքով։

Դարպասների կապույտ գույնը հատուկ էր ընտրված՝ ի պատիվ կապուտաչյա Իշտարի, ով սիրո և գեղեցկության Աստվածուհին էր:

Անահիտ ԽՈՍՐՈԵՎԱ

Դիտվել է՝ 3600

Մեկնաբանություններ